Սեռական ակտը թանկ է նստում օրգանիզմի վրա: Այն կապված է օրգանիզմի էներգետիկ ռեսուրսների սպառման հետ: Յուրաքանչյուր մեկ ակտի ընթացքում մարդը այրում է 200-300 կիլոկալորիա էներգիա: Էմոցիոնալ լարվածության մակարդակը բարձրանում է, էնդոկրեն ծանրաբեռնվածությունն է ավելանում: Ծանրաբեռնվում են սրտանոթային, շնչառական համակարգերը, ինչպես նաև շարժական ապարատը: Սեռական ակտից հետո, ինչպես մկանների մարզանքից հետո, հարկավոր է վերականգնվել: Վերականգնման գործընթացը անհատական է, կապված յուրաքանչյուրի առողջությունից ու ֆիզկական տվյալներից: Վերականգնողական պրոցեսը անտեսելը հանգեցնում է սեռական ավելորդության և հիպեսեքսուալության: Յուրաքանչյուր ակտից հետո և կինը և տղամարդը պետք է որոշակի դադար տան, որպեսզի օրգանիզմը վերականգնվի: Երբ այս նորմը խախտվում է այն բերում է հիպպերսեքսուալության: Դա լուրջ հոգեկան պաթալոգիա է, երբ սեքսը դառնում է կյանքի հիմնական նպատակ:
Սեռական ակտի անհագության հետևանքով մարդու մոտ առաջանում են հետևյալ խնդիրները.
Օրգանիզմի գերհոգնածություն
Նյարդային համակարգի քայքայում
Սեռական գեղձերի գերլարում /կանանց մոտ դա կարող է հանգեցնել մենստրուալ ցիկլի խախտման, ձվարանների հորմոնալ թուլության կամ նույնիսկ անգործության/
Իմունիտետի անկում
Ըստ սեքսապաթոլոգների, նորմալ սեռական կյանքի պարեբարակությունը շաբաթը 2-4 անգամ է /20-40 տարեկան/: Հակառակ դեպքում մարդու օրգանիզմը հյուծվում է: Նրանց, ովքեր 45-ն անց են սեքսով զբաղվել խորհուրդ է տրվում ամիսը` 3-5 անգամ: Բժիշկները խորհուրդ չեն տալիս սեքսով զբաղվել որոշակի գրաֆիկով: Այն պետք է լինի երկուսի ցանկությամբ ու այն դեպքում, երբ օրգանիզմը արդեն պատրաստ է ակտին: