Բրիտանացի բժիշկները հայտնել են, որ հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Անջելինա Ջոլիի՝ իր կրծքագեղձերը հեռացնելու վերաբերյալ արված շոկային հայտարարությունից հետո երկրում նման վիրահատության դիմող կանանց թիվը կրկնապատկվել է։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, Մեծ Բրիտանիայով մեկ կատարված ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ այս տարի 800 կին պատրաստվում է կրծքագեղձի հեռացման ՝ չնայած, որ նրանց մոտ ուռուցք չի հայտնաբերվել։

 

Ինչպես և Ջոլիի պարագայում, այդ կանայք պարզապես ցանկանում են ապահովագրվել հիվանդության առաջացումից՝ հեռացնելով կրծքագեղձերը։ Բրիտանացի մասնագետների կարծիքով, հետևելով Ջոլիի օրինակին, հարյուրավոր կանայք կկարողանան փրկել իրենց կյանքը։

 

Շարունակությունը` այստեղ: