Esem.am-ը գրում է.
PressIdent.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Գերմանիայում բնակվող և այդ երկրի դրոշի ներքո հանդես եկող բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը, ով հայտնի է նաև «մարդասպան թագուհի» մականվամբ, քաղաքացիական ամուսնությամբ ապրում է ազգությամբ չեչենի հետ, հանուն որի նաև կրոնափոխ է եղել` ընդունելով մահմեդականություն:
Լուրի իսկությունը ճշտելու համար PressIdent.am-ը մի քանի օր շարունակ փորձեց էլեկտրոնային փոստի և սոցիալական ցանցերի միջոցով կապ հաստատել մեր հայրենակից բռնցքամարտիկի հետ, սակայն` ապարդյուն: Մենք փորձեցինք նաև կապ հաստատել Սյուզիի բարեկամուհու հետ (ում հետ ժամանակին կապի մեջ ենք եղել, և տեղեկացել Սյուզիի նորություններից), սակայն նրա քաղաքային հեռախոսահամարին այդպես էլ պատասխանող չեղավ:
Քրիստինե Պողոսյան