Մշտապես երաժշտություն լսող պատանիների մոտ 8.3 անագմ ավելի հաճախ են առաջանում դեպրեսիայի ախտանիշներ:


Տեսակետները տարբեր են` երաժշտություն լսելն է պատանիներին հասցնում դեպրեսիայի, թե հակառակը` ընկճված տրամադրությունն է ստիպում նրանց այս կերպով «փախչել իրականությունից», սակայն փաստ է, որ երաժշտության և դեպրեսիայի միջև գոյություն ունի անմիջական կապ:

 

Ամերիկացի հետազոտողները հարցումներ են անցկացրել 106 դեռահասների շրջանում, որոնցից 46-ի մոտ հայտնաբերվել է «կլինիկական դեպրեսիա»:

 

Դեռահասներին առաջարկեցին նշել 6 տարբերակներից մեկը, թե ինչպես են գերադասում անցկացնել իրենց ազատ ժամանակը. ժամանակն անցկացնել ինտերնետում, կարդալ գրքեր, հեռուստացույց դիտել, կինո նայել, խաղալ համակարգչային խաղեր կամ լսել երաժշտություն: Արդյունքում պարզվեց, որ նրանք, ովքեր միշտ լսում են երաժշտություն, 8,3 անգամ ավելի հաճախ են ունենում դեպրեսիայի ախտանանիշներ: Իսկ ահա նրանք, ովքեր գերադասում էին շատ կարդալ` հոգեբանորեն 10 անգամ ավելի դիմակայուն էին…

 

Գիտնականների եզրակացությունը հետևյալն էր. ընթերցանության նկատմամբ երեխայի սերն ամենևին էլ ներամփոփության նշան չէ, ինչպես մինչ օրս կարծում էին ոմանք: Իսկ ահա, երբ դեռահասի սենյակից ամբողջ օրը լսվում է բարձր երաժշտություն, մտորելու առիթներ են առաջանում: