Life.panorama.am-ը գրում է.
Գիտնականների կարծիքով՝ կոֆեինը լավացնում է հիշողությունը և օգնում կանխարգելել ուղեղի բջիջների քայքայումը: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը՝ հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ այն մարդկանց մոտ, ովքեր օրական երկուսից ավել բաժակ սուրճ են խմում, 40%-ով նվազում է Պարկինսոնի հիվանդության հավանականությունը:
Հիմնվելով այս հետազոտությունների վրա՝ դեղագործական ընկերություններն արդեն սկսել են այնպիսի դեղամիջոցների մշակումը, որոնք կօգնեն ուժեղացնել այդ դրական հատկությունները: Միակ դժվարությունն այս գործընթացում այն է, որ ուղեղի վրա ուժեղ ազդեցություն ապահովող այդ դեղամիջոցները պիտի զերծ լինեն կողմնակի ազդեցություններից՝ գլխացավ, գրգռվածություն, անհագստության զգացողություն առաջացնելուց:
Ամեն դեպքում, գիտնականները խորհուրդ են տալիս բնական միջոցներով պայքարել հնարավոր հիվանդությունների դեմ և օրական մի քանի րոպե հատկացնել հաճելի միջավայրում մի բաժակ սուրճ վայելելուն: