Tert.am-ը գրում է.

 

Քաղցկեղի դեմ պայքարող հրաշք-միրգը գուանբանան է, որը առավել հայտնի է «սոուրսոպ» անվամբ: Այս մասին հաղորդում է Livesmi.com-ը:

 

Սոուրսոպի հյութը հաճախ օգտագործում են թեյին համային երանգ հաղորդելու նպատակով: Բույսի աճեցման համար էնդեմիկ համարվող տարածքներում դեռ վաղ ժամանակներից բույսի որոշ մասերն օգտագործվել են բուժական նպատակներով:

 

Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սոուրսոպը կարող է արդյունավետ կիրառություն ունենալ ուռուցքաբանության մեջ:

 

Սոուրսոպը արդյունավետ է ուռուցքային պաթոլոգիաների կանխարգելման և բուժման թերապիայի, ինչպես նաև՝ ստամոքս -բրոնխաթոքային համակարգի, շագանակագեղձի և կրծքի քաղցկեղի հիվանդությունների դեպքում:

 

Գիտնականները նշել են, որ այդ բույսի բջիջների վերարտադրած մահացու ուժը սպանում է քաղցկեղի բջիջները, բայց չի տարածվում առողջ հյուսվածքների վրա, այսինքն՝ օրգանիզմի համար անվտանգ է: