Ocean Drive կոչվող առանձնատունը, որտեղ 1997թ. սերիական մարդասպան Էնդրյու Կունանանը սպանել է հանրահայտ դիզայներ Ջաննի Վերսաչեին, վերաբացվել է որպես շքեղ հյուրանոց։ Ինչպես նշում է Daily Mail-ը, այժմ Մայամիում գտնվող 5 աստղանի հյուրանոցը կոչվում է Villa by Barton G.:
10 հաճախորդի համար նախատեսված հյուրանոցի հանդիսավոր բացումը տեղի կունենա մարտի վերջին։ Նշվում է, որ այն ունի գեղեցիկ խճանկարով զարդարված, 24 կարատանոց ոսկով պատված լողավազան և, ընդհանուր առմամբ, Վերսաչեին բնորոշ ոճով արված դիզայն։
Շարունակությունը` այստեղ: