Այս օրերին «Անի Քոչար փրոդակշնի» տնօրեն, «Բարև, ԵՍ եմ…» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը ամուսնու` «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանի բուժման հարցերով գտնվում է Եվրոպայում: Չնայած գերզբաղված առօրյային՝ Անին ժամանակ գտավ և պատասխանեց PressIdent.am-ի հարցերին:

 

 

 

 

 

ԱնիՁեր վերջին խմբագրականից և ֆեյսբուքյան էջի թարմացումներից շատերն ենարդեն հասկացելոր երկրում չեք ևոր Արմանը առողջական խնդիրներ ունիԱյնպիսիլուրջ խնդիրներ ենոր Հայաստանում բուժվելու հույս չկա՞ր:



-Այո´, ճիշտ եք, այժմ Հայաստանում չենք. հարկադրաբար լքեցինք երկիրը՝ ամուսնուս առողջության վատթարացման հետևանքով։ Ամուսինս բավականին լուրջ առողջական խնդիրներ ունի, և բացի այն, որ արդեն վիճակն այն փուլում էր, որ Հայաստանում չեն կարող օգնել. մեր առողջապահական համակարգի թերի ու լճացած լինելու հետևանքով արդեն երկրորդ անգամ Արմանի առողջական լուրջ խնդիրներն է՛լ ավելի են բարդանում։ Առաջինը հայ բժիշկների սխալի պատճառով էր, որ Արմանը չի քայլում, իսկ այս պարագայում` գուցե նաև չապրեր… Այնպես որ, գոհ ու շնորհակալ ենք արդեն հայ բժիշկներից։ Այդուհանդերձ, չեմ ցանկանում նսեմացնել մեր լավ ու արհեստավարժ բժիշկների ավանդն ու տեսակը, սակայն ասեմ, որ նրանք շատ քիչ են մեր երկրում, որոնք հաճախ կուլ են գնում թերի ու կոռումպացված համակարգին։ Այնպես որ, մեզ այլ ելք չէր մնում, քան ամուսնուս փրկության համար Եվրոպա մեկնելը ու եվրոպացի բժիշկներին ապավինելը։

 

 

Շարունակությունը` այստեղ: