Կան երկրներ, որտեղ Ձեզ կարող են պատժվել այն բանի համար, որ դուք նախընտրում եք աղմկոտ սեքս կամ վարդագույն տաբատ եք կրում կեսօրից հետո:
Իտալիա
Եվրոպայում այս երկիրն առաջատար է համարվում զարմանալի արգելքների առումով: Էբոլի քաղաքում արգելվում է համբուրվել ավտոմեքենաների մեջ, տուգանքը 500 եվրո է, իսկ Մարտինսիկուրո գյուղում չի կարելի զբաղվել «աղմկոտ սեքսով»: Այս կարգի հաճույք վայելելու համար կտուգանվեք 1500 եվրոյի չափով: Վենետիկի շրջակա լողափերում չի թույլատրվում հավաքել ծովախեցիներ՝ տուգանքը 25-250 եվրո: Ի դեպ, Իտալիայում արգելված է գնել կեղծ ապրանքներ: Գնելով նմանատիպ ապրանք` Դուք ռիսկի եք դիմում, քանի որ տուգանվելու դեպքում կվճարեք օրիգինալ ապրանքի գինը:
ԱՄՆ
Ինչքան նահանգ, այնքան էլ «վատի» մասին տարբեր գաղափարներ: Օրինակ, Մինեսոտայում կարող եք տուգանվել մինչև $ 2000 կեղտոտ անվադողերի համար. ավտոլվացման կենտրոն այցելելը Ձեզ համար ավելի էժան կարժեն: Ջորջիա նահանգում 2010 թվականից սկսած արգելվում է հագնել տաբատ և կիսաշրջազգեստ, որը մարմնի վրա նստում են գոտկատեղից 3 սմ ներքև: Եթե դուք կրեք նմանատիպ հագուստ, ապա կտուգանվեք $ 25: Ֆորտ-լի քաղաքում Դուք չեք կարող տեքստային հաղորդագրություններ գրել` ոչ միայն ավտոմեքենայի ղեկին, այլև ավտոմեքենայով գնալիս: Տուգանքը` $ 85:
Գերմանիա
Գերմանիայի ավտոմայրուղիներում Դուք չեք կարող կանգնեցնել մեքենան, նույնիսկ եթե վերջացել է բենզինը: Տուգանքն այս օրենքի խախտման համար կազմում է 100 եվրո: Ցավոք իշխանությունները դեռ չեն որոշել, թե ինչ պետք է անել, եթե տեղի ավտոմեքենան և վարորդը հայտնվեն իրոք ծանր իրավիճակում:
Ավստրալիա
Ավստրալիայում կիրակի կեսօրին արգելված է հասարակական վայրերում կրել վարդագույն տաբատ: Իսկ փոխել էլեկտրական լամպերը, կարող են միայն որակավորված էլեկտրիկները:
Սինգապուր
Սինգապուրը դասվում է աշխարհի մաքուր երկների շարքին, եթե ոչ ամենամաքուր: Այստեղ մաստակի ներմուծումը և վաճառքն արգելվել է 1992-ից։ Սինգապուրի բնակիչները շատ պատասխանատու են վերաբերում իրենց քաղաքի մաքրությանը: Եվ որպեսզի թեթևացնեն նաև հավաքարարների լրացուցիչ ծախսերը, իշխանությունները երկրում արգելել են ամեն տեսակի մաստակների մուտքը, տարածումը և օգտագործումը: Միակ մաստակը, որ կարելի է ձեռք բերել, հականիկոտինային և ատամնաբուժական նպատակների համար օգտագործվող մաստակներն են, որոնք վաճառվում են դեղատներում` բժշկի կողմից տրված դեղատոմսի հիման վրա: Տուգանքը մաստակ ծամելու համար կազմում է 5500$ և մեկ տարվա ազատազրկում:
Լեհաստան
Վարշավայի մետրոյի կայարաններում չի կարելի վազել հարթակի և աստիճանների վրայով. տուգանքը` 25 եվրո, իսկ գնացքներում արգելվում է խաղալ քարտերով:
Մեծ Բրիտանիա
Համաձայն անգլիական օրենքների՝ խորհրդարանի շենքը պաշտոնապես պատկանում է թագավորական ընտանիքին և թագավորական պալատի կարգավիճակ ունի։ Տվյալ արգելքն ընդունվել է հեռավոր 1313-ին և գործում է մինչ այժմ, չնայած վերջին 7 դարերի ընթացքում այն չեղյալ համարելու փորձեր բազմիցս արվել են։ Այդ պատճառով էլ այստեղ մահացածն իրավունք ունի հուղարկավորվել պետության հաշվին։ Արգելքն, այսպես ասած, ապահովագրություն է չնախատեսված ծախսերից։
Իսպանիա
Իսպանիայի քաղաքներից մեկում չի կարելի օգտագործել լոգարանի ցնցուղ, եթե դրանով փորձում եք լվանալ ինչ-որ իր: Ցանկանում եք լվանում ցնցուղի տակ խնձորը, պատրաստվեք վճարել 750 եվրո: Իսկ Ալկուդիի լողափերում ուրախ չեն երաժշտություն լսել. տուգանքը` մոտ 300 եվրո:
Թայլանդ
Թայլանդում պետք է զգույշ լինել տեղական արժույթի նկատմամբ: Ոտք չդնեք և մոխրաման չդնեք տեղական փողի վրա: Ոչ, թայցիները այնքան էլ մտահոգված չեն իրենց եկամտի համար ինչպես մնացածը, պարզապես փողի բոլոր անվանական արժեքների վրա պատկերված է թագավորը, որին օրենքը խստորեն պահանջում է հարգել: Ու եթե դուք տրորեք թագավորի դեմքը, ապա ռիսկի եք դիմում շատ մեծ վիրավորանք հասցնել թայցիներին:
Ֆրանսիա
Փարիզում 1910 թվականից արգելված է համբուրվել երկաթուղային կայարաններում, որպեսզի չուշացնեն գնացքով երթևեկողներին: Այս կանոնը ոչ ոք այդպես էլ չվերացրեց, բայց իհարկե ոչ բոլորն էին հետևում այս օրենքին, քանի որ տուգանք այս օրենքի խախտման համար այդպես էլ չնախատեսվեց:
Իռլանդիա
Իռլանդիայում XI դարում պահպանվել է մի հրաշալի ավանդույթ. փետրվար 29-ին կին իրավունք ունի իր ընտրյալին անել ամուսնության առաջարկություն: Եթե տղամարդը հրաժարվի, ապա նա պարտավոր է վճարել աղջկան տուգանք: