Life.panorama.am-ը գրում է.
Կանայք սկսել են ածիլել ոտքերը Երկրորոդ համաշխարհային պատերազմի տարիներին: Դա ոչ թե նորաձևության կամ հիգիենայի պահանջների արդյունք էր, այլ տարրական անհրաժեշտություն:
Բանն այն է, որ պատերազմի ժամանակ զուգագուլպաները գրեթե չէին ճարվում, իսկ մերկ ոտքերով հասարակությունում երևալը պատշաճության սահմաններից դուրս էր: Ուստի, կանայք, ստիպված ածիլում էին ոտքերի մազերը, ապա դեմքի համար նախատեսված տոնալյին քսուկի շնորհիվ մգացնում էին ոտքերի մաշկը' ստանալով զուգագուլպաների իմիտացիա: Որոշ գեղեցկության սրահներում այդ տարիներին անգամ նման վճարովի ծառայություններ էին մատուցում: