Սաուդյան Արաբիայի իշխանությունները ծրագրում են կառուցել արդյունաբերական քաղաք, որտեղ կաշխատեն միայն կանայք: Նախնական տվյալներով՝ քաղաքի կառուցմամբ ավելի քան 5000 աշխատատեղ է բացվելու: Ինչպես հաղորդում է Arab News թերթը, թագավորության Արդյունաբերական սեփականության հարցերով գործակալությունն արդեն սկսել է ծրագրի իրականացումը:
Նոր քաղաքը կկառուցվի երկրի արևելքում գտնվող Էլ-Հուֆուֆ քաղաքի տարածքում, որտեղ կտեղակայվեն բոլոր այն ձեռնարկությունները, որոնց սեփականատերը կանայք են, ինչպես նաև կանանց համար նախատեսված ապրանքներ արտադրող ֆաբրիկաները:
Շարունակությունը` այստեղ: