Նախքան նա կուղղվի դեպի սառնարանը՝ գարեջրի և սենդվիչի հետևից, կամ կշրջվի դեպի պատն ու քուն կմտնի, կատարիր այս գործողությունները՝ հասնելու ցանկալի «պոստօրգազմի»:
Նախերգանքը կատաղի է, սեքսը՝ զարմանահրաշ. մի՞թե կարելի է թույլ տալ, որ վերջաբանը լինի անհեթեթ ու տաղտկալի: Ուստի պետք չէ սպասել, մինչև զուգընկերդ կորոշի գործել, մանավանդ որ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել՝ կանանց համար հետօրգազմային գործողությունները շատ կարևոր են:
«Էվոլյուցիոն տեսանկյունից կանանց համար սա հոգևոր մտերմության պահ է,- բացատրում է գիտությունների դոկտոր, Օլբրայթ քոլեջի հոգեբանության դասախոս և նշված ուսումնասիրության համահեղինակ Սյուզան Հյուզը: - Տղամարդկանց բնազդը, սակայն, նրանց թելադրում է բաց թողնել հոգևոր մտերմության փուլը և առաջ անցնել` կենակցելու այլ կանանց հետ»: Բայց այժմ, երբ մենք դուրս ենք եկել քարանձավներից, տղամարդկանց մեծամասնությունը պատրաստ է «ոտքը կախ գցել». պարզապես պետք է ցույց տալ տղամարդուդ` ինչ ես ցանկանում:
Շարունակությունը` այստեղ: