Tert.am-ը գրում է.
28-ամյա ռուս լուսանկարիչ Ալեքսանդր Սեմյոնովն անթիվ-անհամար ժամեր է անցկացրել մեր մոլորակի ամենատարբեր անկյունների ստորջրյա հատվածներն ուսումնասիրելով։
Յուրահատուկ լուսանկարների միջոցով երիտասարդը բացահայտում է ծովերի ու օվկիանոսների ամենախորը հատվածներում եղած կենդանի օրգանիզմներին։
Դիտելով ստորև ներկայացված լուսանկարները՝ շատերին առաջին հայացքից կարող է թվալ, թե դրանք տարօրինակ այլմոլորակայիններ են։ Սակայն իրականում դրանք ստորջրյա աշխարհի զարմանալի բնակիչներն են, որոնցից շատերին ընթերցողները կարող են տեսնել առաջին անգամ։
Բրիտանական The Telegraph պարբերականն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է ռուս լուսանկարչի լավագույն ստորջրյա աշխատանքները։