Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է նոր երգի գործիքավորումը: Իր իսկ գրառման համաձայն` երաժշտության հեղինակն ինքը` Սիրուշոն է: Գործիքավորումը  Կարեն Անանյանինն է, հարվածային գործիքների գործիքավորումը` Մուշեղ Մայիլյանինը, իսկ հնչյունային ռեժիսորը Հմայակ Ռոստոմյանն է: Երգչուհին իր էջում ներկայացրել է նաև նվագախմբի բոլոր անդամների ցանկը` ըստ գործիքների և կարարողների անունների, իսկ այնուհետև տեղադրել գործիքավորման հղումը, որը կարող եք սեղմել ստորև և ունկնդրել: