Tert.am-ը գրում է.
Հայտնի իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեի կինը՝ երգչուհի Շակիրան, կիսվել է ընտանեկան կյանքի ու մայրության վերաբերյալ իր ծրագրերով։ Մասնավորապես երգչուհին նշել է, որ ինքն ու Պիկեն չեն պատրաստվում սահմանափակվել 1 երեխայով։
Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, Շակիրան նշել է, որ ցանկանում է 8-9 երեխայի մայր դառնալ, իր իսկ խոսքով՝ ֆուտբոլի սեփական թիմն ունենալ։
Երգչուհին մանրամասնել է, որ եթե այդքան շատ երաժշտական նախագծեր չունենար, ապա նորից կհղիանար։
Աղբյուրը հիշեցնում է, որ Շակիրայի ու Պիկեի առաջնեկը՝ Միլանը, ծնվել է 2013թ. հունվարին։