Tert.am-ը գրում է.
Գերմանական զբոսանավն արտասովոր ճանապարհորդությունների սիրահարներին նավարկություն է առաջարկում դեպի վեցերորդ մայրցամաք:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը՝ Hapag-Lloyd ընկերության MS Hanseatic լյուքս դասի շոգենավով կարելի է 23-օրյա ուղևորություն է կատարել դեպի Անտարկտիդա, որը սկսվելու է թռիչքից Բուենոս Այրես:
Արգենտինայի մայրաքաղաքում էքսկուրսիայից հետո զբոսաշրջիկներն ուղևորվելու են «աշխարհի ծայրին գտնվող» Ուշուաիա քաղաքը: 5-աստղանի հյուրանոցի չափանիշներին համապատասխանող նավը կարող է տեղափոխել 175 ուղևորներ: Նրանց տրամադրության տակ են գտնվում մարզասրահը, սաունան, լողավազանը, գրադարանը, հանգստի սենյակն ու դեպի շրջակա բնապատկերներ բացվող պանորամային տեսարանները: