Cosmo.am-ը գրում է.
Ամուսնությունից հետո սեքսը մեր կյանքում զգալիորեն պակասել է: Ամուսինս վերադառնում է աշխատանքից, համբուրում ինձ, ձեռքով մեղմ շոյում մեջքիս հատվածը և հարցնում, թե ի՞նչ է լինելու ընթրիքին: Իսկ ընթրիքին տապակած կարտոֆիլ է' սնկով, համեղ կարկանդակներով ու տնական լիմոնադով. ինչպես նա սիրում է:
Ըստ' Մարինե Ադամյանի
Ընթրիքից հետո նա խաղում է երեխայի հետ, քնելուց առաջ հեքիաթ կարդում նրան: Այնուհետև նորոգում է լոգարանի ծորակը, և ընթացքում հիշում, որ ինձ համար համակարգչային մուկ է գնել' նոր, անատոմիական, որպեսզի դաստակս չցավի: Հետո երեկոյան լուրերն է նայում: Ես տեղավորվում եմ նրա կողքին, հպվում կրծքովս, համբուրում ուսը, իսկ նա շարունակում է ուշադիր հեռուստացույց դիտել: Ես ձեռքս մտցնում եմ նրա տաբատից ներս: Ամուսինս ընդհատվում է ու հարցնում. «Ուզու՞մ ես»: Ես շփոթված պատասխանում եմ, որ պարզապես կարոտել եմ նրան, չէ՞ որ նա այնքան շատ է աշխատում: Նա ժպտում է, շոյում մազերս ու պատասխանում. «Սիրելիս, մի քիչ համբերիր, լուրերը շուտով կավարտվեն»: Լուրերն ավարտվում են և նա լոգանք է ընդունում' շատ երկար: Ես լսում եմ, թե ինչպես է նա երգում ցնցուղի տակ և ժպտում եմ. ամուսինս շատ լավ ձայն ունի:
Շարունակությունը` այստեղ: