Մերիլին Մոնրոն լի է հանելուկներով և գաղտնիքներով: Եվ հասարակությունից թաքցված մի քանի լուսանկարներից միայն կարելի է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել աշխարհի ամենահայտնի շիկահերի հետ և ինչպիսին էր նա կյանքում:
Relaxic-ի այս ընտրանին ներառում է Մերիլին Մոնրոյի այն լուսանկարները, որոնք երկար տարիներ պահվում էին նրա անձնական դիմահարդար Ալան «Whitey» Սնայդերի մասնավոր հավաքածույում:
Այս լուսանկարներն արված են «Ինչ-որ բան պետք է կատարվի»(Something's Got to Give) ֆիլմի նկարահանման ժամանակ, որում մերիլինը խաղացել է 1962 թվականին և որն այդպես էլ անավարտ մնաց նրա հանկարծահաս մահվան պատճառով:
Առ այսօր աշխարհի ամենահռչակավոր շիկահերը մնում է համացանցի ամենահայտնի կանանցից մեկը: