Esem.am-ը գրում է.
«Ես միշտ դեռևս վաղ տարիքից մտածել եմ, որ արվեստագետը առաքյալի նման է երկիր գալիս: Ինչպես առաքյալը ուղարկվեց երկիր, որպեսզի մահկանացու մարդու, նրա փրկության համար աղոթք անի, այդպես էլ արվեստագետը` նկարիչը, երաժիշտը, գրողը երկիր են գալիս, մի գիրք են գրում, սիմֆոնիա են ստեղծում՝ աղոթքի պես…»,- ասել է երջանկահիշատակ գրող Լևոն Խեչոյանը, ում այս խոսքը երեկ կրկին հնչեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Կայացավ արձակագիր Լևոն Խեչոյանի վերջին վեպի «Մհերի դռան գիրքը» շնորհանդեսը: Հեղինակը գրքի վրա աշխատել է շուրջ 13 տարի, և ահա այսօր այն լույս է տեսնում նրա բացակայությամբ:
«Գոնե մխիթարելի է այն փաստը, որ նա մահվանից առաջ ծանոթացավ գրքի օրինակի հետ»,- նշեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
«Մհերի դռան գիրքը» վեպի խմբագիրը բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսն է, ով անգնահատելի է համարում Լևոն Խեչոյանի ավանդը հայ գրականության մեջ. «Շատ կարճ ժամանակ է անցել այն օրից, երբ հրաժեշտ տվեցինք մեր ընկերոջը: Լևոնը թողել է հիասքանչ ժառանգություն` պատմվածքներ, վեպեր, նոթեր, որոնցով հարստացավ մեր գրականությունը: Մենք ամենայան պատասխանատվությամբ կարող ենք ասել, որ Լևոն Խեչոյանը ստեղծել է գործեր, որոնք մեր արձակի վարպետների ստեղծագործությունների կողքին են»,- իր ելույթում նշեց Հակոբ Մովսեսը:
Շարունակությունը` այստեղ: