ArmStar.am-ն արդեն  անդրադարձել է՝ Առաջին ալիքի «Մեր մեջ ասած» ժամանցային հեռուստածրագրին:

Ինչպես նշել էր հաղորդման պրոդյուսեր և հաղորդավար Արևիկ Ուդումյանն, այս հաղորդման գլխավոր թեման լինելու է կինը: Շատ խնդիրների մասին խոսվելու և քննարկվելու է հենց կնոջ տեսանկյունից՝ չմոռանալով անդրադառնալ երեխաներին ու տղամարդկանց:

«Առաջիկա հաղորդման թեման հարսանիքն է»,- ArmՏtar.am-ի հետ զրույցում նշեց Արևիկ Ուդումյանը: 
«Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք  հարսանիքի հետ կապված ամենատարբեր բաների մասին, սկսած ավանդական տարբերակներից մինչև ժամանակակից, ճոխ և պերճաշուք հարսանիքները: Մշակութաբան Սվետլանա Պողոսյանի հետ միասին կքննարկենք  նախկինում անց կացված հարսանիքները, կփորձենք տարբերակել ավանդականն ու ոչ ավանդականը»,- ասաց հաղորդավարուհին:

Եթերի ընթացքում հեռուստադիտղը կտեսնի նաև հոգեբանի, ով կխոսի նախաամուսնական սթրեսի մասին ինչպես աղջիկների, այնպես էլ տղաների մոտ ու կփորձի իր խորհուրդներով նախապատրաստել զույգերին:

 

Շարունակությունը` այստեղ: