Tert.am-ը գրում է.

Pink Star վարդագույն ադամանդի՝ աշխարհում ամենաթանկարժեք քարի գնորդը չի կարողացել վճարել դրա դիմաց, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին:

Ադամանդը 76,3 միլիոն շվեյցարական ֆրանկով (83 միլիոն դոլար) վաճառվել էր նոյեմբերին, Sotheby’s-ի աճուրդում: Այն մասին, որ գնորդը չի կարողացել վճարել գումարը, Sotheby’s-ի ներկայացուցիչը հայտնել է փետրվարի 27-ին:

«Մենք գնորդի հետ քննարկում ենք իրավիճակը լուծելու այլընտրանքային հնարավորություններ»,- ասել է Sotheby’s-ի ֆինանսական տնօրեն Պատրիկ ՄքՔլայմոնթը: Ռեկորդային գնով թանկարժեք քարի սեփականատերը ցանկացել է անհայտ մնալ: