Կյանքի 67-րդ տարում սրտի կաթվածից մահացել Է ֆլամենկոյի լեգենդար կատարող կիթառահար Ֆրանսիսկո Սանչես Գոմեսը, որն ավելի հայտնի Է Պակո դե Լուսիա բեմական անունով: Սրտի տագնապը տեղի Է ունեցել Մեքսիկայի Կանկուն քաղաքի լողափին, որտեղ երաժիշտը հանգստանում Էր իր թոռների հետ: Այդ մասին գրել Է El Mundo թերթը:

 

Ներկայում կիթառահարի ազգականները լուծում են նրա մարմինը Իսպանիայի հարավի Ալխեսիրաս քաղաք տեղափոխելու հարցը: Քաղաքագլուխ Խոսա Իգնասիո Լանդալուսեն հայտարարել Է, որ Պակո դե Լուսիայի մահը «անդառնալի» կորուստ Է մշակույթի աշխարհի համար»:

 

Թեեւ նրա գրեթե ողջ ստեղծագործությունը կապված Է ֆլամենկոյի հետ, Պակո դե Լուսիան մի շարք աշխատանքներ Է ձայնագրել նաեւ այլ ոճերում, օրինակ՝ ֆլամենկոն միավորելով ջազի կամ բրազիլական ռիթմերի հետ: Երաժշտի ժառանգությունը ներառում Է ավելի քան 30 ալբոմ: Դրանցից մեկը՝ "Friday night in San Francisco" (1981) –ը, տարածվել Է ավելի քան 1 միլիոն օրինակով, ինչը եզակի դեպք Է ֆլամենկոյի արտիստի համար:

 

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ երաժշտի ստացած պարգեւների թվում են՝ կիթառով ֆլամենկո նվագելու ազգային մրցանակը, կերպարվեստի բնագավառում վաստակի համար ոսկե մեդալը, Աստուրիայի արքայազնի մրցանակը: