Փետրվարի 19 –ին լրացավ ամենայն հայող բանաստեղծ Հովհանես Թումանյանի ծննդյան 145-ամյակը: 2009 թվականից այդ օրը նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր: Այդ առիթով շատերը գրքեր են նվիրում ու ստանում ընկերներից, բարեկամներից, ծանոթ ու անծանոթ մարդկանցից:
ArmՏtar.am-ն այսօր կփորձի պարզել թե ինչ գրքեր են կարդում ճանաչված մարդիկ, ո՞վ է իրենց ամենասիրելի գրողը և ու՞մ են գիրք նվիրել տոնի ընթացքում:
Քրիստինե Պեպելյան
Ո՞րն է եղել Ձեր կարդացած վերջին գիրքը:
Վերջինը, որ կարդացել եմ, եղել է Համո Սահյանի գրքերից:
Ո՞րն է Ձեր ամանասիրելի գիրքը:
Ինձ թվում է, որ ինչ-որ մեկը չկա, ում կարող եմ հատուկ շեշտել, բայց կարող եմ առանձնացնել Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենությունը»:
Ամենասիրելի հերոսը, որին մանկուց ցանկացել եք նմանվե՞լ:
Ո՜չ, չի եղել այդպիսի հերոս, ում ցանկացել եմ նմանվել:
Ավելի շատ հայկակա՞ն, թե՞ արտասահմանյան գրականություն եք կարդում:
Կապ ունի, թե այդ ժամանակ ինչ ես ցանկանում: Ինձ համար տարբերություն չկա : Այս շրջանում, հատկապես երեկոյան, շատ եմ սիրում կարդալ Համո Սահյանի բանաստեղծությունները, նա իմ ամենասիրելի հեղինակներից մեկն է : Անգամ կարող եմ ասել, որ այժմ պատրաստվում եմ կարդալ Ալբերտո Մորավիայի «Արհամարհանք» և «Չոչարա» ստեղծագործությունները:
Oրը խորհրդանշակա՞ն է Ձեզ համար, պատրաստվու՞մ եք որևէ մեկին գիրք նվիրել:
Երեկ գրախանութից մանկական գրքեր եմ գնել Մոսկվայում ապրող զարմուհուս համար Հովհաննես Թումանյանի հեքիաթներից եմ նվիրելու նրան, ինչը և համընկավ այս գեղեցիկ ու լավ տոնի հետ:
Գիրք, որը միշտ նվիրում եք ընկերներին և բարեկանմներին:
Այդպիսի գրքեր չկան, բայց ինձ համար կա մի շատ հետաքրքիր և կարևոր գիրք, որը ես նվեր եմ ստացել, Նարեկացին է: Շատ հաճելի ու կարևոր նվեր էր:
Նարինե Սուլթանյան.
Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:
Չեմ կարող մեկը նշել, քանի որ շատ կան: Ի վերջո, պետք է բոլոր գրքերը կարդալ, իսկ դա հնարավոր չէ, բայց իմ կարդացածներից կարող եմ նշել Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»: Իհարկե, կան էլի շատ գրքեր, բայց այս ստեղծագործությունն ընթերցելիս հոգիդ և շունչդ իսկապես բացվում են:
Ո՞ւմ կանվանեք Ձեր ամենասիրելի գրողը:
Սիրում եմ Վիլյամ Սարոյան, Էռնեստ Հեմինգուեյ, հետաքրքիր են նաև Խուլիո Կորտասարի գործերը: Իսկապես շատ են, և ասել, թե ով է ավելի հանճարեղ, հնարավոր չէ: Ժամանակի ընթացքում մարդու նախասիրություններն էլ կարող են փոխվել:
Ի՞նչ ժանրի գրքեր եք սիրում կարդալ:
Այժմ ինձ հետաքրքիր են հոգեբանական գրքերը:
Շարունակությունը՝ այստեղ: