Tert.am-ը գրում է

 

Աֆրիկյան Սիերա Լեոնեի Հանրապետությունում հայտնաբերվել է ավելի քան 6 մլն դոլար արժողությամբ ադամանդ, հայտնում է rosbalt.ru-ն։

Ինչպես փոխանցում է BBC-ն, երկրի օգտակար հանածոների գործակալությունը հայտնել է, որ 153 կարատ քարը, որը հայտնաբերվել է արևելյան Կոնո շրջանում, ամենաթանկարժեք գտածոներից է վերջին տասնամյակում։

Սիերա Լեոնեն աշխարհի ամենաաղքատ երկրներից է, սակայն, միևնույն ժամանակ, այն հարուստ է ադամանդներով։ Թանկարժեք քարերը եղել են հանրապետությունում քաղաքացիական պատերազմի ֆինանսավորման աղբյուրներից մեկը։