Cosmo.am-ը գրում է.

 

Մի՛ հետաձգիր, կիրառիր այս դյուրին խորհուրդները՝ ինքդ քեզ հաճելի զգացողություններ պարգևելու համար

1.       Դաստակդ պահիր շուրթերիդ առջևում և շնչիր՝ մաշկի այդ գերզգայուն հատվածին հաղորդելով ջերմ ևխոնավ օդ:

2.       Հանիր այդ բարձրակրունկ կոշիկդ, ջրի շիշը նետիր հատակին և ոտնաթաթով շիշը հետուառաջ շարժիր:

3.       Պառկիր հատակին սավասանա դիրքով (երբ պարզապես ուղիղ պառկած ես): Մի քանի րոպե խրվիր գորգիմեջ` վայելելով պահը:

4.       Մատիդ ծայրը նրբորեն անցկացրու շուրթերիդ վրայով` անմիջապես միացնելով քո զգայարանները:

5.       Այժմ անկողնո՞ւմ ես: Բարձդ շրջիր այնպես, որ այտդ հպվի սառը կողմին:

6.       Երկու մատներդ 30 վայրկյան սեղմիր դաստակիդ այն հատվածին, որն ուղիղ գիծ է կազմում ճկույթի հետ:Ասեղնաբուժության մասնագետները պնդում են, որ դա հաճելի դող է փոխանցում մարմնով մեկ:

7.       Մազերիդ փունջն առանձնացրու ծայրերից մի քանի սանտիմետր երկարությամբ և, ինչպեսդիմահարդարման վրձնով, շոյիր պարանոցդ: Այն հաճելիորեն ծակծկում է, այնպես չէ՞:

8.       Լոգասենյակում ձեռքերդ դանդաղ լվա տաք ջրով՝ սառը ջրով արագ լվացվելու փոխարեն:

9.       Նրբորեն շոյիր ծնկներիդ հետին հատվածը` սրունքից մինչև ազդրի վերին հատվածը. անչափ հաճելիզգացողություն է:

10.   Փակիր աչքերդ` ձեռքերիդ ափերը հպելով կոպերիդ: Այո՛, դու մերսում ես ակնագնդերդ:

11.   Ցուցամատով և միջնամատով ուժեղ սեղմիր կրունկիդ և կոճիդ միջև ընկած հատվածը. դա հաճույքի կետ է,որ կապված է սեռական էներգիայի հետ:

12.   Մազերդ փոքր փնջերի բաժանիր և թույլ ձգիր՝ գլխամաշկից լարվածությունը վերացնելու համար:

13.   Սվիտերդ գցիր գրասենյակի աթոռի թիկնակին. լիցքաթափվիր կարևոր հանդիպումից առաջ՝ հպվելով փափուկ գործվածքին:

14.   Այս հանգստյան օրերին հագիր քո սիրած կաշվե բաճկոնը՝  առանց վերնաշապիկի. անմիջապես մաշկինհպվող գործվածքն առաջացնում է չարաճճի ու համարձակ զգացողություններ:

15.   Եթե ցանկանում ես զգալ քո սեքսուալությունը, վերցրու վզնոցիդ կուլոնը և պտտեցրու լանջաբացվածքի մոտ՝ հետուառաջ ճոճելով:

 

16.   Նախքան մազերդ ֆենով չորացնելը մի քանի կաթիլ անանուխի յուղ քսիր մազերիդ և գլուխդ դանդաղշարժիր մի կողմից մյուսը՝ նուրբ բուրմունք տարածելով յուրաքանչյուր շարժման հետ: