Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան միշտ գտնվում է ուշադրության կենտրոնում ոչ միայն իր սկանդալային վիճաբանություններով, բազմաթիվ սիրավեպերով, խենթ ներկայացումներով, այլև արտառոց ֆոտոշարքերով:
Վոլոչկովան ամեն անգամ ցնցում է հանդիսատեսին իր «տարօրինակ-կրքոտ» լուսանկարներով: Գեղեցկուհին չի ամաչում ցուցադրել իր կրքոտ մերկ մարմինն ամենաանսովոր վայրերում:
DELFI-ն առաջարկում է դիտել և վերհիշել սեքսուալ պարուհու ամենաօրիգինալ և էքստրեմալ լուսանկարները:
1. Լուսանկարները արվել է Մալդիվներում
Ինչպես հայտնի է, ռուսական շոու-բիզնեսի աստղերը հաճախ են իրենց հանգիստն անցկացնում Մալդիվյան կղզիներում: 2011 թվականին Անաստասիա Վոլոչկովան իր տաք լուսանկարներով ցնցեց ողջ համացանցը:
2. Վոլոչկովան` ավանդական բաղնիքում
Հայտնի է, որ Անաստասիան ռուսական բաղնիքի մեծ երկրպագու է և բազմիցս է ասել, որ այդ լոգանքների միջոցով, ինքը կարողանում է պահպանել իր երիտասարդությունն ու գեղեցկությունը:
3. Էրոտիկ հանգիստ` Նիկոլայ Բասկովի հետ
Անցած տոներին հանգստի այս գոտի էր մեկնել Ռուսաստանի «ոսկե ձայնը»՝ Նիկոլայ Բասկովը: Երգիչը Մալդիվյան կղզիներում հանգիստը վայելել է բալետի սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովայի հետ: Նրանց հանգստի անկաշկանդ ու կրքոտ ֆոտոշարքը՝ ստորև:
4. Անաստասիա Վոլոչկովայի լուսանկարները` շուկայում
Վոլոչկովան վերջերս այցելել է շուկա և որոշել բաց չթողնել հնարավորությունը՝ նկարվելու իր համար այդքան տարօրինակ վայրում:
5. Վոլոչկովայի լուսանկարներն` աղբով լի տարածքում
Անաստասիան հայտնվել է մի բլրի վրա, որտեղից բացվում է Մախաչկալայի տեսարանը: Լուսանկարվելու անհագ կիրքն այնպես է գրավել գեղեցկուհուն, որ նա չի նկատել տարածքում առկա աղբը: