Tert.am-ը գրում է.

 

«Գաղտնազերծված ԿՀՎ» վավերագրական ֆիլմում գերմանուհի Մարիտա Լորենցը պատմել է իր սիրեկանին՝ Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյին, թունավորելու փորձի մասին, գրում է «Комсомольская правда»-ն։

 

 

Այժմ ազգությամբ գերմանուհի Մարիտա Լորենցը 74 տարեկան է։ Ֆիդել Կաստրոյին նա սիրահարվել է 1959-ին՝ 20 տարեկան հասակում։ Մեկ տարի անց նրան աշխատանքի է ընդունել Կենտրոնական հետախուզական վարչությունը՝ կուբացի առաջնորդին թունավորելու համար, գրում է «Комсомольская правда»-ն։

 

 

1959թ. փետրվարի 28-ին Հավանայի նավահանգստում հանգրվանում է «Բեռլին» զբոսանավը, որի կապիտանն է լինում Մարիտայի հայրը։ «Նավ են բարձրանում մի խումբ կուբացիներ, նրանց թվում՝ Ֆիդել Կաստրոն»,- պատմում է Լորենցը նոր վավերագրական ֆիլմում։

 

 

Կաստրոն այդ ժամանակ 33 տարեկան էր։ Աղջիկը նկատում է բարձրահասակ, մորուքով և սև մազերով երիտասարդին։ Մարիտայի այն հարցին, թե ով է նա, Ֆիդելը բարձրաձայն ծիծաղում է՝ «Կոմանդանտե Ֆիդել Կաստրո»։

 

 

Շարունակությունը՝ այստեղ: