Tert.am-ը գրում է.
Procter & Gamble ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին «խելացի» ատամի խոզանակը, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։
Oral-B անվանումով աքսեսուարը վաճառքի կհանվի հունիսին։ Եվրոպայում այն կարժենա 219 եվրո։ Ատամի խոզանակը սմարթֆոնին միանում է Bluetooth 4.0-ի միջոցով։ Շնորհիվ հատուկ հավելվածի՝ օգտատերը կարող է ստանալ խորհուրդներ այն մասին, թե ինչպես լավացնել ատամները լվանալու պրոցեսը։
Գաջեթի շնորհանդեսը կկայանա հաջորդ շաբաթ Mobile World Congress ցուցահանդեսում՝ Բարսելոնայում։