Շուրջ երկու տարի առաջ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում «32 ատամ» հումորային ակումբի թողարկումների շրջանակներում  հեռուստադիտողներին ներկայացավ «Կամիլ բլոգը», ով իր չկրկնվող կերպարով կարողացավ բազում դիտումներ ապահովել նաեւ Youtube-ում:  Քանի որ վերջին շրջանում  «32 ատամ» ակումբը եթերում չկա, «Կամիլ բլոգը» ևս անցել է ընդհատակ:

Life.panorama.am-ի հետ զրույցում դերասան, երգիչ Արսեն Գրիգորյանը` նույն ինքը Կամիլը, նշեց, որ «Կամիլ բլոգը» կվերադառնա, իսկ թե երբ` հստակ ասել չի կարող: «32 ատամ»-ի հետ մտածում ենք` միգուցե «Կամիլ բլոգը» մատուցենք  որպես առանձին հաղորդում, գուցե արժե, որ Կամիլն առանձին հանդես գա. Կամիլին էլ պետք է հարցնենք` համաձայն է, թե ոչ»,-ծիծաղով նշեց Արսենը: