Երգչուհի Եվա Ռիվասը երեկ սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է մի գրությամբ լուսանկար, որում նշված էր հետևյալը.

«Հենց նոր НТВ հեռուստաալիքով իմ նկարը ցուցադրեցին այն աղջիկների նկարների շարքում, ովքեր 40000 ռուբլի էին վճարել, որպեսզի մեկ ամիս համատեղ կյանք անցկացնեն ինչ-որ մեծահարուստի հետ»:

Եվան նշել է, որ այդ ամենը սուտ է ու չի համապատասխանում իրականությանը:  Այս առիթով ArmStar.am-ը շտապեց կապ հաստատել երգչուհու հետ և իրավիճակի ողջ մանրամասները պարզել հենց նրանից:



Եվա,  ի՞նչ նախագծի և աղջիկների մասին էր խոսքը. Կարող ե՞ք մանրամասնել:

Ճիշտն ասած, շատ մանրամասներ ինքս էլ չգիտեմ, որովհետև այն պահին, երբ տեսա նկարս, չափազանց վատ զգացի ինձ, նույնիսկ ուզում էի շտապ օգնություն կանչել, որովհետև ահավոր նյարդայնացած էի, սակայն մի կերպ զսպեցի ինձ: Հարցը նրանում է, որ այն աղջիկների շարքում, ովքեր պատրաստ էին 40000 ռուբլի վճարել օլիգարխի հետ   համատեղ կյանք անցկացնելու համար,ցուցադրվեց  նաև իմ լուսանկարը:

Ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ այստեղ նյութի վերջում տեղադրված տեսանյութից:



Իսկ, ըստ Ձեզ, ինչպե՞ս  էր ստացվելոր  եթերում հայտնվել հենց  Ձեր  լուսանկարը:  Ենթադրություններ կա՞ն:

Այո, իհարկե ենթադրում եմ, թե ինչպես կարող էր իմ նկարը հայտնվել այնտեղ: Կան մարդիկ, որոնք  ատամ ունեն ինձ վրա: Կան մարդիկ, ովքեր չեն համակերպվում իմ հաջողությունների հետ,  մարդիկ, ովքեր նախանձությունից ուզում են քանդել իմ կարիերան և անձնական կյանքը: Նրանք երջանիկ կլինեին, եթե ես ընդհանրապես ողջ չլինեի: Այդ ամենի համար վճարվել է, որովհետև НТВ հեռուստաալիքում հենց այնպես ոչինչ չի կատարվում և, մանավանդ,  հիմար սխալներ եթերում հենց այնպես թույլ չեն տրվում:

Իսկ ի՞նչ  էիք  զգացիք  և  մտածեցիք  այն  պահին, երբ  տեսաք  ձեր  անունը:

 Անունս այնտեղ չկար, բայց կար իմ նկարը: Ինձ մոտ շոկ էր, որը տևել է մի քանի ժամ: Չափազանց նյարդայնցած էի նրա համար, որ իմ կյանքը մարդկանց հանգիստ չի տալիս, չնայած, որ ես չեմ խառնվել և չեմ  էլ պատրաստվում խառնվել ոչ մեկի կյանքին: Բայց միշտ ինձ խանգարում են թե՛ աշխատանքի մեջ, թե՛ անձնական կյանքում և այնտեղ, որտեղ հնարավոր է:

 

Շարունակությունը՝ այստեղ: