Tert.am-ը գրում է.

 

Բրիտանացի արքայազն Ուիլյամը կողմ է արտահայտվել նրան, որպեսզի ոչնչացվի Բուքինհեմյան պալատում գտնվող փղոսկրից պատրաստված առարկաների հավաքածուն, որը բաղկացած է մոտ 1.2 հազ. նմուշներից, գրում է Газета-ն։

Հավաքածուն ոչնչացնելու ցանկության մասին Ուիլյամը հայտնել է այն բանից հետո, երբ միացել է որսագողերից փղերին պաշտպանելու արշավին։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ուիլյամի հայրը՝ արքայազն Չարլզը, ազատվել է փղոսկրից պատրաստված բոլոր իրերից իր նստավայրերում՝ Կլարենս-հաուսում և Հայգրոուվում։