“Ելք չկա”-ի դերակատարներ Կամո Ունանյանը, Արտաշես Ալեքսանյանը, Արմեն Մարությանը, Արշավիր Փանոսյանը, Անի Հարոյանը, Արտավազդ Հովհաննիսյանը, Ժաննա Բուտուլյանը, Անատի Սաքանյանը, Նարեկ Պետրոսյանը, Արմեն Սողոյանն օրերս քայլել են կարմիր գորգի վրայով, լուսանկարվել եւ հյուրերի հետ մեծ էկրանին դիտել են իրենց մասնակցությամբ գեղարվեստական ֆիլմը: Նախքան ցուցադրությունը “Մոսկվա” կինոթատրոնի ճեմասրահում երաժիշտները նվագել են քրեական դրամայի սաունդթրեքը, այնուհետեւ հաղորդավարուհի Անկան բեմ է հրավիրել ստեղծագործական կազմին եւ բարի մեկնարկ մաղթել: 

 
Ժաննա Բուտուլյանը, Անատի Սաքանյանը, Վահե Սայանը, Կամո Ունանյանը եւ Նարեկ Պետրոսյանը
 


BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ “Ելք չկա”-ի պրոդյուսերն ու հեղինակը Կամո Ունանյանն է, որն էլ մարմնավորում է գլխավոր հերոսին: Այս ֆիլմը կարատեիստի կինոդեբյուտն է.“Չնայած ֆիլմի անվանմանը` ելքեր կան, որովհետեւ կյանքը շարունակվում է, եւ պետք է կամքի ուժ ունենալ ճիշտ ելք գտնելու համար: Հուսով ենք`  որոշ մարդիկ իրենց կտեսնեն էկրանին ու կփոխեն ապրելակերպը”, - ասել է նա:


Շարունակությունը` այստեղ: