Հաշված օրեր են մնացել սիրո տոներին: Այդ օրերին սրճարաններում և կինոթատրոններում ասեղ գցելու տեղ չկա. ամենուր ժամադրված զույգեր են:) Շատերի համար այդ օրն առաջին անգամ ժամադրության գնալու լավագույն առիթն է: Այն կարևոր է թե´ աղջիկների, թե´ տղաների համար. առաջին ժամադրությունից շատ բան է կախված` առաջին տպավորություն, կարծիք, հետագա հարաբերություններ: Իսկ ի՞նչ հագնել առաջին ժամադրության գնալիս: Սա լուրջ խնդիր է գրեթե բոլոր աղջիկների համար, ինչպես ասում են, աղջիկները երկու խնդիր ունեն` հագնելու շոր չունեն և պահարանն է փոքր:) ESem.am քեզ կօգնի ընտրել առաջին ժամադրության հագուստդ:)

 

 

Հագուստի ընտրությունն անելուց առաջ նկատի ունեցեք, թե որտեղ եք հանդիպելու: Մի բան հստակ է` պետք չէ այդ օրը նորարություններ անել, հագիր այնպիսի հագուստ, որը մեկ անգամ արդեն հագել ես և քեզ հարմարավետ ես զգում դրա մեջ: Մի´ մոռացիր, որ ցանկացած պահի քեզ կարող է օգնության հասնել կանանց կախարդական փայտիկը` փոքրիկ սև զգեստը: Այն կարելի է հագնել թե´ սրճարան, թե´ թատրոն, թե´ կինոսրահ գնալիս: Եթե զուգընկերոջդ առաջին անգամ ես հանդիպելու և պատկերացում չունես նրա հասակի մասին, լավագույն տարբերակը` միջին բարձրության կրուկնով կոշիկ հագնել է, իսկ շպարի լավագույն տարբերակը`բնական դիմահարդարումն է:

 

 

Աքսեսուարների ընտրության հարցում զուսպ եղիր. պետք չէ տոնածառի տպավորություն թողնել: Ապարանջանն ու վզնոցը բավական են առաջին ժամադրության համար: Մոռացիր նաև շատ կարճ կամ շատ բաց հագուստի մասին. չարժե թյուր կարծիք ստեղծել քո մասին:

 

 

Շարունակությունը՝ այստեղ: