
Life.panorama.am-ը գրում է.
Ամեն տարի փետրվարի 14-ին Սաուդյան Արաբիայի ֆլորիստները թաքցնում են կարմիր այլ ծաղիկներ, իսկ խանութներում թաքցնում են կարմիր գույնի սիրային ապրանքները կամ սրտաձև նվերները: Բոլորին' առանց բացառության, այդ օրը արգելված է կարմիր շոր հագնել: Այն ամենը, ինչ վերաբերում է Սուրբ Վալենտինի տոնին, անթույլատրելի է:
«Հանցանքը» հայտնաբերելու դեպքում իշխանությունները կարող են փակել տվյալ խանութը, ինչպես նաև կարմիր հագած մարդուն չթողնել հասարակական վայր մուտք գործել, լինի դա գրասենյակ, ռեստորան կամ կինոթատրոն:
Այս արգելքի նպատակն է՝ թույլ չտալ մարդկանց նշել Եվրոպայում և ԱՄՆ-ում տարածված Սուրբ Վալենտինի տոնը, քանի որ Սաուդիան Արաբիայում այն ասոցացվում է մինչամուսնական կապերի հետ: