Tert.am-ը գրում է.
Ռուս լուսանկարիչ Կիրիլ Օրեշկինը տարօրինակ հոբբի ունի. նա սիրում է մի ձեռքով կախվել տարբեր վտանգավոր վայրերից և լուսանկարել ինքն իրեն:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը՝ մոսկվաբնակ լուսանկարիչը բոլոր լուսանկարներում երևում է անհոգ ժպիտը դեմքին, ասես զբոսայգում լինի: Սակայն էքստրեմալը կախված է հարյուրավոր մետրեր բարձրությունից. մեկ սխալ քայլ, և այն կարող է ճակատագրական լինել:
Էքստրեմալների շրջանում տարածված այս ոճը (տանիքից կախվելը) Ռուսաստանում մեծ տարածում էր գտել 2012-ին, հատկապես երիտասարդների շրջանում: