Միլիոնավոր մարդիկ սովորել են առավոտը սկսել մեկ բաժակ սուրճով: Պարզվում է՝ սուրճն օգնում է ոչ միայն զարթնել, այլ նաև բարելավում է հիշողությունը:
Այդ մասին են վկայում Ջոն Հոպկինսի համալսարանում արված հետազոտությունները: Մայքլ Յասոնի ղեկավարությամբ անցկացված փորձարկմանն մասնակցել է ավելի քան 150 մարդ:
Յուրաքանչյուր մասնակից հաբ է ընդունել: Պարզապես որոշներին բաժին է ընկել 200 միլիգրամ կոֆեին պարունակող հաբ, իսկ մյուսներին՝ պլացեբո: Դրանից հետո մասնակիցներից պահանջվել է ուսումնասիրել մի շարք նկարներ, իսկ հաջորդ օրն էլ այդ նույն նկարների վրա գտնել դետալներ, որոնք նախորդ օրը չկային: Մարդիկ, որոնք ընդունել են կոֆեին պարունակող դեղահաբ, ցուցաբերել են լավագույն արդյունքը:
Աղբյուր` LADYNEWS.am