Մոսկվայում բնակվող հայ երգիչներ Մարտ Բաբայանն ու Մարգարիտա Պոզոյանը համատեղ երգ են ձայնագրել: Համագործակցության համար երգիչները միավորել են ոչ միայն իրենց ձայները, այլև ստեղծագործությունները: Համատեղ զուգերգի` «Было или нет»-ի երաժշտության հեղինակը Մարտն է, իսկ խոսքերը գրել են Մարգարիտան և Եկատերինա Ֆարմակովսկայան: Զուգերգի մանրամասները Մարտն ու Մարգարիտան վստահել են ESem.am-ին:

 

 

Նրանք ծանոթացել են տարիներ առաջ ցեղասպանությանը նվիրված «Воспрянь, Армения» երգի ձայնագրության ընթացքում, որից որոշ ժամանակ անց «Ջազ Փարքինգ» նախագծի համերգներից մեկի ընթացքում կատարել են Սթիվի Ուոնդերի «Signed sealed delivered» երգը: Այնուհետև երկար ժամանակ չեն հանդիպել, սակայն շարունակել են հետևել միմյանց գործունեությանը: «Որպես երգչուհի`շատ եմ հավանում Մարգարիտային. այդ պատճառով էլ նրա համար երգ եմ գրել: Շատ հետաքրքիր է նրա հետ աշխատելը, չես լարվում: Նա պարտաճանաչ է և պրոֆեսիոնալ իր գործում: Հաճույք էի ստանում մեր աշխատանքից: Ես և Մարգարիտան ունենք նույն հատկանիշները. երկուսս էլ ինքնաքննադատ ենք: Կարող եմ ասել, որ  ռուսական «Ձայնին» մասնակցելուց հետո նա նույն բաց, շփվող և հետաքրքիր անձնավորությունը մնաց, ով երբեք չի մոռանում իր ընկերներին: Ինչպես ասում են, մարդ որքան տաղանդավոր է, այնքան ավելի հասարակ է: Այդ բառերը հենց Մարգարիտայի մասին կարելի է ասել»,- ասաց Մարտը, իսկ Մարգարիտան հավելեց. «Մի օր Մարտը գրեց, որ ինձ համար երգ է գրել: Այն միանգամից դուր եկավ ինձ, սակայն պետք էր դեռ բառեր գրել: Այդ ժամանակ ինձ օգնության հասավ իմ ընկերուհի Եկատերինա Ֆարմակովսկայան ու ծնվեց այս երգը»:

 

Շարունակությունը' այստեղ: