Ladynews.am- ը գրում է.


Լանա դել Ռեյն իր նոր ալբոմը կհրապարակվի մայիսի 1-ին: Այդ մասին երգչուհին տեղեկացրել է երկրպագուների հետ հանդիպման ժամանակ:

Ականատեսները պնդում են, որ ամերիկացի երգչուհին այդ մասին հայտնել է շատ պատահական, իսկ երբ հասկացել է իր արածը,փորձել է շրջանցել՝ նշելով, որ տեղեկատվությունը դեռ հաստատ չէ և գուցե կարիք լինի հստակեցման:

«Ալբոմն այնքան հաջող է ստացվել, որ ստիպել է՝ մոռանամ նախորդ ձայնասկավառակի մասին: Ինձ մոտ ռոմանտիկ տրամադրություն է ստեղծվում հենց հիշում եմ ալբոմի մասին»,- այսպես է երգչուհին ներկայացրել իր վերաբերմունքը ալբոմին:

Հիշեցնենք, որ Ultraviolence-ը կլինի թվով երրորդ ալբոմը երգչուհու կարիերայում:

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580