Tert.am-ը գրում է.

 

Տեխասի համալսարանի գիտնականները գտել են, որ մարդիկանց ռիսկային վարքագիծը կապված է ոչ թե ցանկությամբ պայմանավորված՝ ուղեղի պատասխանատու հատվածում ակտիվության բարձրացման, այլ հսկողության համակարգի ակտիվության նվազման հետ: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Meddaily-ին:

Ըստ հեղինակների՝ այս բացահայտումը կարող է օգնել, ոչ միայն հոգեկան խանգարումների բուժման, այլև հանցագործների հոգեբանության ընկալման տեսանկյունից:

Այս եզրակացությանը նրանք եկել են՝ սկանավորելով 180 մարդու ուղեղ, երբ վերջիններս ռիսկային վարքագիծը խթանող խաղեր են խաղացել: