Երեկ երեկոյան` փետրվարի 6-ին, Berlinale Palast պալատում ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի «Հյուրանոց «Գրանդ Բուդաբեշտ» ֆիլմի պրեմիերայով բացվեց Բեռլինի միջազգային կինոփառատոնը, որ Կաննի և Վենետիկի հետ համաշխարհային ամենահեղինակավոր ցուցադրությունների եռյակում է:

«Հյուրանոց «Գրանդ Բուդաբեշտը» (The Grand Budapest Hotel) պատմում է լեգենդար դռնապան Գուստավի (Ռեյֆ Ֆայնս) մասին, որ XX դարի առաջին կեսին աշխատել է նշանավոր եվրոպական հյուրանոցում: Նրա հայացքով են ցույց տրված այն իրադարձությունները, որոնք ցնցեցին Եվրոպան եերկու համաշխահարհային պատերազմների միջև ընկած ժամանակամիջոցում: Սցենարը գրել է ինքը` Անդերսոնը:

993371702

Կադր «Հյուրանոց «Գրանդ Բուդաբեշտ» ֆիլմից

Կինոփառատոնի բացման արարողությանը ներկա էր փաստորեն ֆիլմի ողջ դերասանական կազմը` Ֆայնս, Թիլդա Սուինթոն, Ուիլլեմ Դեֆո, Բիլ Մյուռեյ, Ջեֆ Գոլդ Գոլդբլյում: Առաջիկա տասն օրերին  Բեռլինալեի հյուրը կլինեն նաև այնպիսի նշանավոր դերասաններ, ինչպիսիք են Ջորջ Քլունին, Մեթ Դեյմոնը, Դիանա Կրյուգերը, Փիրս Բրոսնանը, Թոնի Կոլետը և Կատրին Դընյովը:

Բեռլինալեի հիմնական ծրագրում 20 ֆիլմ է: Բացի «Հյուրանոց «Գրանդ Բուդաբեշտից», մրցանակի համար կպայքարեն ամերիկացի Ռիչարդ Լինքլեյթերի «Պատանեկությունը»` Պատրիացիա Արքեթի և Իթան Հոուքի խաղով, ֆրանսիացի Ռաշիդ Բուշարեբի (Rachid Bouchareb) «Թշնամու ուղին»` Ֆորեստ Ուիթաքերի  գլխավոր դերակատարմամբ, ճապոնացի Եձի Յամադայի «Փոքր տունը», նորվեգացի Հանսպետեր Մոլանդայի «Անհետացման կարգով» կինոնկարը` Ստելլան Սկարսգարդի գլխավոր դերակատարմամբ:

 

Շարունակությունը` այստեղ: