Life.panorama.am-ը գրում է.

 

Մինիսոտայում խաղալիք, երգող ձուկը վախեցրել է հանցագործին, ով փորձել է թալանել մոտակա խանութը: «Մեծբերան Բիլլի» անունով այդ խաղալիքն իրենից ներկայացնում է տախտակի վրա պառկած ձուկ: Հատուկ սեղմակին հպվելուց ձուկը սկսում է շարժել գլուխն ու պոչը և երգել:

Տվյալ խանութում ձուկը դրված է եղել խանութի մուտքի մոտ և ամեն այցելուին ողջունելիս սկսել է երգել: Հանցագործին ևս դիմավորել է հյուրընկալ ձուկը, ինչն էլ վախեցրել է նրան, գողը վախից ջարդուփշուր է արել այն և այնքան արագ անհետացել դեպքի վայրից, որ նույնիսկ չի էլ նկատել խանութի շատ տեսանելի վայրում դրված բավականին կլորիկ գումարը: