Թալանել են Բրատիսլավայի Պետրժալկա շրջանի բենզալցակայաններից մեկը, այս մասին հայտնում է Eadaily.com-ը` նշելով, որ դեպքի մասին Ֆեյսբուքում հայտնել են Սլովակիայի ոստիկանության ներկայացուցիչները:

Ըստ հաղորդագրության` հունվարի 27-ի առավոտյան` մոտ ժամը 4-ին, 24-ամյա մի տղամարդ մտել է բենզալցակայանի աշխատասենյակ: Նա հարվածել է աշխատակցի դեմքին և պահանջել դրամարկղի գումարը տալ իրեն: Աշխատակիցը գումարը տվել է հանցագործին, ապա փախուստի դիմել և հանցագործին փակել սենյակում: Դրանից հետո նա դուրս է եկել շինությունից ետևի դռնով և կանչել ոստիկանություն: Միևնույն ժամանակ, մի կին մտել է այդ սենյակ և, ինչպես ավելի ուշ ասել է` «ցանկացել է բերման ենթարկել հանցագործին»:

«Ոստիկանների ժամանելուց հետո պարզվեց, որ տղամարդը, ով կողոպուտի նպատակով հարձակվել էր բենզալցակայանի վրա, ներսում էր: Սենյակներից մեկում ոստիկանությունը հայտնաբերեց տղամարդուն, որին այդ պահին սեռական ծառայություններ էր մատուցում մի երիտասարդ կին: Ոստիկանները փորձեցին բերման ենթարկել հանցագործին, բայց քանի որ նա ակտիվորեն դիմադրություն ցույց տվեց, նրա դեմ ուժ կիրառվեց », - հայտնել են ոստիկանությունից: