Forbes.am-ը գրում է.


Մի ժամանակ ես գրեթե ամեն օր վիտամինային հավելումներ էի ընդունում: Վիտամիններ ընդունելը լավ միտք էր թվում և հետո, մենք գիտենք, որ վիտամինները կարևոր են մեր առողջության համար, իսկ վիտամինի պակասը կարող է վնասել մեզ:

Ես միշտ կարծել եմ, որ վիտամիններն ավելի առողջ դառնալու ոչ թանկ միջոցներ էին։ Միլիոնավոր մարդիկ կհամաձայնեն ինձ հետ: Այսօր քաղաքային բնակչության գրեթե կեսը ամբողջ աշխարհում վիտամիններ է ընդունում, որոնցից մուլտիվիտամիններն ամենատարածվածներն են։


Վիտամինների և հավելումների արդյունաբերությունը, որը խիստ եկամտաբեր է, հենվում է այն ընդհանուր հասկացության վրա, որ եթե ինչ-որ բանի փոքր չափաբաժինը լավ է ձեզ համար, ուրեմն մի փոքր մեծ չափաբաժինը չի կարող վնասել: Ճիշտ չէ՞:


Սխալ է: Եթե դուք չունեք վիտամինի լուրջ պակաս, վիտամինային հավելումներ ընդունելը ոչ մի օգուտ չեն տա, այլև հակառակը. վիտամինների գեր-չափաբաժինների կանոնավոր ընդունումը կարող է վնասել առողջությանը։

Ուստի ներկայացնում ենք ձեզ այն հինգ առաջնային վիտամինները, որ պետք չէ ընդունել (առանց բժշկի ցուցումի).

Վիտամին CՀավանաբար ամենատարածված վիտամինային հավելումը՝ վիտամին C-ն, հանդիպում է մեծ քանակությամբ թարմ մրգերի և բանջարեղենի մեջ: Մեկ դար առաջ նավաստիները հաճախ մահանում էին լնդախտից, որը հարուցվում էր վիտամին C-ի պակասի պատճառով: 1700-ական թթ. շոտլանդացի բժիշկ Ջեյմս Լինդը իրականացրեց իր հայտնի փորձարկումը՝ ապացուցելով, որ ցիտրուսային մրգերը բուժում են լնդախտը, չնայած հենց վիտամին C-ն չէր հայտնաբերվել մինչև 1930-ական թ.թ.: Վիտամին C-ն իր ներկայիս ճանաչվածությունը ձեռք բերեց Լայնուս Փոլինգի մեծապես մոլորեցնող ջանքերի շնորհիվ, ով 1970թ. հրատարակեց մի գիրք, որով խորհուրդ էր տալիս վիտամին C-ի մեգա-չափաբաժիններ օգտագործել մրսածությունը կանխելու համար: Չնայած՝ Փոլինգը հոյակապ քիմիկոս էր (և Նոբելյան մրցանակի դափնեկիր), նա շփոթեցնող հաշվարկներ ներկայացրեց  վիտամին C-ի հետ կապված: Այսօր արդեն գիտկանանները հավաստում են, որ վիտամին C-ն չի կանխում կամ բուժում մրսածությունը․ այնպես որ մրսածության դեղահաբերով գովազդներին մի հավատացեք։ Չնայած՝ Վիտամին C-ն ընդհանուր առմամբ ապահով է, 2000 մգ կամ ավել չափաբաժինները կարող են ավելացնել երիկամի քարեր ձեռք բերելու վտանգ, ինչը չափազանց ցավալի կարող է լինել։


Շարունակությունը` այստեղ: