Life.panorama.am-ը գրում է.

 

34-ամյա բրիտանացի սերֆինգիստ Էնդրյու Քոթոնը նվաճել է 24 մետր բարձրության ալիք Պորտուգալիայի ափերին, որը կարող է ճանաչվել համաշխարհային ռեկորդ:

«Պայմանները իդեալական չէին, սակայն ես դիմեցի այդ քայլին: Երբեք նախկինում չեմ տեսել այդպիսի բարձրության ալիք, սակայն այն, ինչ ես ապրեցի, իսկապես հրաշալի էր»,- պատմել է Էնդրյուն:

Բրիտանացի մարզիկը հավակնում է գերազանցել ամերիկացի Հարեթ Մակնամարայի ռեկորդը, ով 2011թ.-ին նույն ափին հաղթահարել է մոտ 23 մետր բարձրության ալիքը: