Life.panorama.am-ը գրում է.

 

Արդեն երեք շաբաթ է ինչ հայտնի ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի բուժման նպատակով վերջինիս ընկերներն ու մտերիմները, ինչպես նաև ռուսական առաջին ալիքի ղեկավարությունը համատեղ ուժերով կարողացան շուրջ 68 միլիոն ռուբլի գումար հավաքել՝ երգչուհու բուժմանն օգնելու նպատակով:

 

Այս ակցիայից հետո ռուս հանրության մեջ կարծքիները բաժանվեցին: Մի մասը հիացմունք էր հայտնել ակցիայի վերաբերյալ, իսկ մյուս մասն էլ տարակուսանք էր հայտնում, թե երգչուհին ինչ է անելու այդքան գումարը: Այս առումով գումարները հավաքագրող «Ռոսֆոնդ» ընկերությունը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ բուժման ներկա փուլի համար անհրաժեշտ գումարները՝ 8 մլն ռուբլի, արդեն փոխանցվել է երգչուհուն, մի մասը ժամանակավորապես սառեցվել է՝ հետագա բուժման կուրսերի համար, իսկ մոտավորախես 30 միլիոն ռուբլի էլ Ֆրիսկեյի որոշմամբ փոխանցվել է քաղցկեղով տառապող 8 երեխաներին բուժօգնություն ցուցաբերելու համար:

 

Ժաննայի հայրը հարցազրույցներից մեկուն նշել էր, որ ռուս բժիշկները երաշխիքներ չեն տվել, որ վիրահատական միջամտության ժամանակ Ժաննան կդիմանա և չի մահանա: Այդ իսկ պատճառով էլ իրենք դիմել են ամերիկյան բժիշկների օգնությանը:

 

Շարունակությունը` այստեղ: