“Սանտա Բարբարա’’ ամերիկյան հայտնի սերիալի հերոսներից Լայոնել Լոքրիջի դերակատար Նիկոլաս Կոստերի անձնական կյանքը եւս սերիալ է հիշեցնում:): 79-ամյա դերասանն ամուսնացել է ռուս երկրպագուի' 36-ամյա Ելենա Բորոդուլինայի հետ:

 

Զույգը ծանոթացել է սոցիալական ցանցի միջոցով, առաջին անգամ հանդիպել են երկու տարի առաջ' Մոսկվայում, հետո Ելենան մեկնել է Միացյալ Նահանգներ, իսկ Նիկոլասն էլ բաժանվել է կնոջից' Բեթ Պանթելից:

 

“Ամուսնուս ֆինանսական վիճակն ինձ չի հետաքրքրում, մենք պարզապես սիրում ենք միմյանց’’,-ասել է Ելենան' հավելելով, որ մանկուց սիրահարված է եղել ամուսնու' “Սանտա Բարբարա’’ սերիալում կերտած կերպարին, իսկ այժմ արդեն սիրում է հենց Կոստերին:

 

Շարունակությունը`այստեղ: