Հրապարակվել Է Չառլի Չապլինի միակ հայտնի վիպակը, որի սեւագրերը երկար ժամանակ պահվում Էին լեգենդար դերասանի եւ ռեժիսորի անձնական արխիվներում, տեղեկացնում Է BBC-ին:
«Բեմ» վիպակը, որը գրվել Է 20-րդ դարի 40-ական թվականներին, պատություն Է բալետի մի պարուհու մասին, որն իր կարիերայի ավարտվելուց հետո մտադրվել Էր ինքնասպանություն գործել: Ճակատագրական քայլից նրան փրկում Է երբեմնի նշանավոր, բայց հարբեցող ծաղրածուն:
Վիպակի սյուժեն դրվել Է «Բեմեզրի կրակները» ֆիլմի համար Չապլինի գրած կինոսցենարի հիմքում: Այդ ֆիլմը վերջինն Էր, որը նրա կողմից նկարահանվել Է Միացյալ Նահանգներում:
Վիպակի գործողությունները, որը, Չապլինի մերձավորների կարծիքով, զգալի չափով ինքնակենսագրական Է, տեղի են ունենում 1914 թվականին, երբ նա նկարահանում Էր իր առաջին ֆիլմը: