Tert.am-ը գրում է.

 

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատունն իր աջակցությունն է հայտնել հոլիվուդյան դերասանուհի Սկարլետ Յոհանսոնին, ով հայտնվել է սկանդալի կենտրոնում հրեական SodaStream ընկերության հետ կնքած բազմամիլիոնանոց պայմանագրի պատճառով։

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, դեսպանատունը Twitter սոցկայքի իր միկրոբլոգում արել է հետևյալ գրառումը. «Սիրում ենք Սկարլետ Յոհանսոին և SodaStream-ը»։

Հիշեցնենք, որ դերասանուհու շուրջ աղմուկ էր բարձրացել այն բանից հետո, երբ Oxfam միջազգային բարեգործական կազմակերպությունը, որի դեսպանը նախկինում Յոհանսոնն էր, քննադատել է վերջինիս՝ հրեաների կողմից պաղեստինցիների շրջափակված տարածքներում գործող ընկերության հետ պայմանագիր կնքելու համար։

Այս քննադատությունից հետո Յոհանսոնը պաշտոնապես հրաժարվել է Oxfam-ի միջազգային դեսպանի կոչումից։