ԱՄՆ-ի գիտնականները հետազոտել են մկների երկու խմբի, որոնք ստանում էին միևնույն հակաքաղցկեղային բուժումը: Մկների այն խումբում, որոնց քունը պարբերաբար ընդհատվում էր, զարգանում էին ավելի մեծ, առավել ագրեսիվ ուռուցքներ, քան այն խմբում, որտեղ մկները լավ հանգստանում էին:

Ըստ Cancer Research ամսագրի՝ նրանք նաև հայտնաբերել էին, որ ընդհատված քուն ունեցող մկների իմունային համակարգը վաղ շրջանում պակաս արդյունավետ էր պայքարում քաղցկեղի դեմ՝ ի տարբերություն նորմալ քուն ունեցած մկների իմունային համակարգի:

Հետազոտության տնօրեն պրոֆեսոր Դավիդ Գոզալը նշում է. "Սա միայն ուռուցք չէ, սա իմունային համակարգ է: Մասնատված քունը փոխում է իմունային համակարգի ազդեցությունը քաղցկեղի վրա այնպես, որ հիվանդությունը դառնում է ավելի ագրեսիվ: Բարեբախտաբար, մեր հետազոտությունը նաև մատնանշում է հնարավոր դեղամիջոցների որոնման ուղին:" Նա ավելացրել է, որ իրենք հայտնաբերել են կենսաբանական սուրհանդակ' TLR4 սպիտակուց, որն օգնում է ակտիվանցել բնածին իմունային համակարգը:

Սա առաջին հետազոտությունն է, որը կենդանիների վրա ցույց է տալու մասնատված քնի ազդեցությունն ուռուցքի վրա:

Չիկագոյի համալսարանի գիտնականներն անցկացրին մի շարք փորձարկումներ լաբորատոր մկների վրա: Օրվա ընթացքում, երբ մկների փոքրաքանակ խմբեր նորմալ քնած էին իրենց վանդակներում, մի լուռ, շարժիչային խոզանակ անցնում էր վանդակների կեսի միջով, ստիպելով մկներին արթնանալ և նորից քնել: Մկների մյուս կեսին չէին անհանգստացնում:

Մեկ շաբաթ անց, մկները ստացան քաղցկեղածին բջիջների ներարկումներ, որ մկների մոտ ուռուցքներ գոյանան: Չորս շաբաթ անց, գիտնականները նորից ուսումնասիրեցին մկներին:

Ընդհատված քուն ունեցող մկների ուռուցքները ավելի մեծ և ավելի ագրեսիվ էին աճել:

Գիտնականները հայտնաբերեցին, որ ընդհատված քուն ունեցող մկների ուռուցքները երկու անգամ ավելի մեծ չափսեր ունեին, քան նորմալ քնած մկներինը: Հետագա ուսումնասիրությունների ժամանակ, գիտնականները ներարկեցին ուռուցքային բջիջներ մկների ազդրային մկանի մեջ, ինչը սովորաբար սահմանափակում է քաղցկեղի աճը, սակայն ընդհատված քուն ունեցող մկների մոտ ուռուցքներն ավելի ագրեսիվ էին և ներաճել էին շրջապատող հյուսվածքների մեջ: