Lfe.panorama.am-ը գրում է.

 

«Չիպն ու Դեյլը շտապում են օգնության» հայտնի մուլտֆիլմի հերոսների մասնակցությամբ ֆիլմ է նկարահանվում: Նախագիծն իրականացնում է ռեժիսոր Ռոբերտ Ռագենը: Մուլտֆիլմը նկարահանվել է դերասանական խաղի և համակարգչային անիմացիաների համադրությամբ: Ֆիլմի պատրաստման աշխատանքներով զբաղվում է Դիսնեյ ընկերությունը:

Հիշեցնենք, որ Չիպն ու Դեյլը առաջին անգամ էկրաններին հայտնվեցին 1943թ. «Շարքային Պլուտո»-ն մուլտֆիլմում: Այնուհետ հերոսները տարբեր մուլտերում նկարահանվեցին Դիսնեյի հերոսներ Դոնալդ Դաքի և Միկի Մաուսի հետ միասին: